կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 13:49
Հասարակություն

Նախարարների` ոչ պակաս հարուստ կանայք

Նախարարների` ոչ պակաս հարուստ կանայք

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներից, հրապարակել է նաև փոխկապակցված անձանց, այսինքն` նրանց ամուսինների և զավակների դրամական միջոցները:

 

Yerkir.am-ն ուսումնասիրել է նախարարների կանանց հայտարարագրած դրամական միջոցները: Ամենահարուստ` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից պակաս հարուստ չէ նաև նրա կինը` Լաուրա Եփրեմյանը: Նա հայտարարագրել է 2 միլիոն 700 հազար դոլար և 180 միլիոն դրամ:

 

Իր դրամական միջոցների ծավալով Լաուրա Եփրեմյանին գերազանցում է, սակայն, Նունե Նիկոլյանը` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կինը: Նունե Նիկոլյանը հայտարարագրել է 3 միլիոն 500 հազար դոլար և 32 միլիոն դրամ:

 

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կինը` Ալիսա Գրիգորյանը, հայտարարագրել է 380 միլիոն դրամ:

 

149 միլիոն դրամ է հայտարարագրել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը` Մերի Երիցյանը:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կինը` Արմինե Մանուկյանը, հայտարարագրել է 100 հազար եվրո և 170 հազար դոլար:

 

Նատալյա Նալբանդյանը` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կինը, հայտարարագրել է 16 հազար 900 դոլար:

 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի կինը հայտարարագրել է 21 միլիոն դրամ:

 

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կինն իր հաշվին ունի 5 միլիոն դրամ և 8000 դոլար:

 

Ամենաքիչ գումարը հայտարարագրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կինը` Մարինե Պետրոսյանը` ընդամենը 500.000 դրամ:

 

Իրենց հաշվին գումար չեն հայտարարագրել Սերգո Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Գաբրիել Ղազարյանի, Արմեն Աշոտյանի կանայք: Հասմիկ Պողոսյանի ամուսինը նույնպես որևէ գումար չի հայտարարագրել: