Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան ԲՀԿ-ն ահազանգել է կուսակցության անդամների նկատմամբ կիրառված ապօրինությունների մասին: Մասնավորապես, ըստ ԲՀԿ-ականների, անցած գիշեր ոստիկանները բերման են ենթարկել ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանը: Հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին (վերջինս Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է-խմբ.), որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Ըստ ոստիկանության` տեղազննությունն է կատարվել ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում: Ըստ նրանց` մշտապես նման հաստատություններում` գիշերատներում, հյուրանոցներում, ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում:
«ՀՀ ոստիկանությունն ամեն օր հանրապետության տարբեր տարածքներում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակում: Այդ գործողությունները բացառապես իրավական հարթությունում են, և խորհուրդ ենք տալիս դրանք արհեստականորեն չքաղաքականացնել: Ոստիկանությունը բազմիցս նշել է, որ իր գործառույթները՝ հանցագործությունների կանխում, նախականխում, բացահայտում, հասարակական կարգի ապահովում, իրականացնելու ընթացքում առաջնորդվում է զուտ իրավական չափորոշիչներով, և անձի քաղաքական պատկանելությունը բացարձակապես որևէ նշանակություն չունի: Ոստիկանությունը օրենքով թույլատրված շրջանակներում մշտապես հանրությանը պատշաճ տեղեկատվություն է տրամադրել ու տրամադրում է և հետայսու էլ իրականացնելու է իր այդ գործառույթը»,- ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: