|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացել է քրեական գործ՝ հարուցված քաղաքացի Ա.Մամոյանի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերել և պահելու դեպքի առթիվ։ Նշենք, որ Մամոյանը ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար է:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ նախաքննությամբ պարզվել է, որ Մամոյանը ձեռք է բերել եւ իրեն պատկանող` HAMMER մակնիշի ավտոմեքենայի մեջ պահել 7,62 մմ տրամաչափի, ակոսափող հրազեն հանդիսացող, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, որը 2015թ. փետրվարի 16-ին Նոր Նորքի 3-րդ զանգվածի «ՎԱՍ» սուպերմարկետին հարող տարածքում ապօրինի կրել է իր տաբատի գոտկային շրջանում, ինչը նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից նրա անձնական խուզարկությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել` 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: