|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը շարունակում է «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ կազմավորման աշխատանքներով զբաղվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուները փոխանցում են, որ Ռ. Գասպարյանը որոշել է դա անել միայնակ՝ առանց իր կուսակից Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո): Վերջինս խաղից դուրս է մնացել:
«Նախ՝ մի բան եմ ուզում նշել, որ մենք Երկրապահ չենք ուզում ստեղծել, քանի որ ԵԿՄ կա: Մենք ուղղակի մեր կռված ընկերներով հավաքվում ենք: Որևէ բան չենք ստեղծում, կառույց չենք ձևավորում, հավաքվում ենք, հասկանալու՝ ինչով կարող ենք մեր ընկերներին օգնել»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։