|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Օրեր առաջ Թուրքիայում 20-ամյա աղջկա անմարդկային սպանությունից հետո երկրի տարբեր շրջաններում բողոքի և հանուն կանանց իրավունքների պաշտպանության տարբեր ցույցեր են տեղի ունենում: Կանանց նկատմամբ բռնության, ոտնձգության և բռնաբարության դեմ ոտքի են կանգել անգամ տղամարդիկ. գրում է Hurriyet-ը:
Կայքը տեղեկացնում է, որ շաբաթ օրը Թաքսիմի հրապարակում տեղի կունենա երթ, որի ընթացքում տղամարդիկ կլինեն կարճ կիսաշրջազգեստներով: «Ֆեյսբուք»-ի` միջոցառման մասին տեղեկացնող էջում նշված է, որ, նախնական տվյալների համաձայն, երթին կմասնակցի 1500 տղամարդ:
«Ֆեյսբուք»-ում տարածված հայտարարության մեջ նշված է. «Քայլում ենք կարճ կիսաշրջազգեստներով՝ հանուն բոլոր կանանց»: