Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Երևանում կազմակերպվել է ութ ոլորտների ղեկավարների կլոր սեղան, որին մասնակցում են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում այն երկրներն են հասել հաջողությունների, որտեղ կա արդար դատարան և արդար օրենքներ: «Այդ երկրներում մարդու իրավունքները ոչ թե պաշտպանվում, այլ երաշխավորվում են: Մեր երկիրը, ցավոք, չունի պատշաճ աշխարհաքաղաքական դիրք և պատշաճ պայմաններ, ինչը նշանակում է, որ մեր կարևոր ռեսուրսներն են մարդն ու ժամանակը: Ես հեռու եմ գովաբանման մոլուցքից, ոչ էլ հակված եմ կենացներ ասելուն: Ուզում եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքման երկու ձև կա` մեկը` արագ աձագանքել, որը միշտ չէ, որ արդյունավետ է, իսկ մյուսը` պարտադիր չէ արագ արձագանքել, այլ ուսունասիրել նուրբ հարցերը և հասնել արդյունքի»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: «Քննչական կոմիտեում կան մի շարք թերացումներ, որոնք առչնվում են մարդու իրավունքների խախտմանը, մարդու արդար դատավարությանը, և այդ խնդիրները պետք է առաջնային լինեն Քննչական կոմիտեի համար: Խոշտանգումներ, նվաստացումները, դատական ընթացքում նման մեթոդներով ցուցմունք կորզելը պետք է վերանա»,- ասաց նա: