Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ հասկանալ, թե այս օրենսդրական նախաձեռնությամբ լավ գաղափարի ո՞ր խնդիրն ենք ուզում լուծել: Եթե փորձում ենք խթանել արտահանումը, ապա ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք միայն փոքր և միջին ձեռնարկատիրություններով (ՓՄՁ) սահմանափակվում․ ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե նախագծով արտահանումն է խթանվում, ապա պետք է բոլոր տնտեսվարողների վրա տարածել արտոնությունը, ոչ թե միայն ՓՄՁ-ների: Ես ջահել տարիներիցս մի ֆիլմ եմ հիշում՝ «Կոկորդիլոս անունով Դենդին», որի հերոսուհու հայրը թերթ էր վաճառում, հետո երբ Կոկորդիլոսը գնում է Ամերիկա և տեսնում հերոսուհու հոր հսկայական դղյակը, հարցնում է, թե՝ բա նա ասում էր, որ հայրը թերթ է վաճառում, հերոսուհին էլ պատասխանում է՝ հա, բայց շատ թերթ է վաճառում։ Տնտեսվարողը ուղղակի կարող է արտահանման 1 մլն դրամը գերազանցող գործարքները մասնատել փոքր արժողությամբ մասերի և ազատվել մաքսատուրքից»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։