կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 11:46
Տնտեսական

ՌԴ-ում հայերի 0.03 տոկոսն է միայն բարձր որակավորված մասնագետ

ՌԴ-ում հայերի 0.03 տոկոսն է միայն բարձր որակավորված մասնագետ

Ըստ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության` ՌԴ-ում 2014-ի առաջին կիսամյակում միգրացիոն հաշվառման է կանգնել Հայաստանի 205.000 քաղաքացի: 2013-ի տարեկան ցուցանիշի համեմատ` միգրացիոն հաշվառման կանգնած մեր հայրենակիցների թիվը 3 անգամ պակաս է` 2013-ին ՌԴ-ում միգրացիոն հաշվառման էր կանգնել մոտավորապես 600.000 ՀՀ քաղաքացի: 2014-ի նույն ժամանակահատվածում` 1-ին կիսամյակում, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կացության թույլտվություն է ստացել 17.000 ՀՀ քաղաքացի, իսկ 2013-ին 31.000 ՀՀ քաղաքացի:

 

Անփոփոխ է մնացել ՌԴ-ում մասնավոր անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ՀՀ քաղաքացիներին տրված արտոնագրերի (պատենտ) քանակը` մոտավորապես 96.000 արտոնագիր:

 

Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը` ըստ ժամանակավոր բնակության թույլտվության և կացության իրավունքի, 2013-ին եղել է 145.000, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում` 95.000:

 

Ուշագրավ մի փաստ ևս` Ռուսաստանում գտնվող 0.5 միլիոնից ավելի հայերից ընդամենը 215-ն են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչը կազմում է վերը նշված թվի ընդամենը 0.03 տոկոսը: