կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 10:25
Հասարակություն

Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր:


Ըստ արձանագրությունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել դրա իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին. գրում է Հորիզոն շաբաթաթերթը:

 

«Չնայած Օսմանյան կայսրությանը վերաբերող նյութերի մեծ մասը դեռ թուրքական արխիվում է, արդեն հասանելի արձանագրությունները ցույց են տալիս, որ Օսմանյան տեղահանություններն ընդամենը շղարշում էին հայերի ոչնչացումը:

 

Մասնավորապես պարզ է դառնում, որ այսպես կոչված հայերի վերաբնակեցման գոտում 100.000-ից քիչ հայ էր կենադանի մնացել: Ըստ Հայոց ցեղասպանության մասին Թալեաթի զեկույցի՝ Օսմանյան կայսրությունում հայերի մեծ մասն անհետացել էր 1915-1917թթ., կամ էլ ձուլվել ու ցրվել Օսմանյան տարբեր շրջանները:

 

Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկույցը ունեցածներից առավել պաշտոնական տեսակետն է: Զեկույցն, անկասկած, պատրաստվել էր Թալեաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն երբեք չէր հրապարակվելու և, հավանաբար, մինչև այժմ գոյություն ունի, քանի որ Թալեաթը սպանվեց 1921թվականին, իսկ նրա այրին զեկույցը փոխանցեց մի թուրք պատմաբանի, որն էլ այն տպագրեց: Թեկուզ առ այսօր թուրքական արխիվը ոչ մի նման արձանագրություն չի հրապարակել, 1917թ. զեկույցում ներկայացված տվյալները կարելի է ստուգել հասանելի Օսմանյան նյութերով, և այն ենթակա է ուսումնասիրության:


Ըստ Թալեաթի տվյալների՝ միայն 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1,150,000 հայ է անհետացել՝ ներառյալ այն 100.000 հայերը, որոնք 1915-ին փախան կայսրությունից: Բայց այս հաշվից դուրս են մնացել տասնյակ հազարավոր հայ կանայք և երեխաներ, որոնք ձուլման նպատակով տեղավորվել են մահմեդական ընտանիքներում և պետական որբանոցներում:

 

Թալեաթ փաշայի զեկույցի հրապարակման մեջ պատմաբան Արա Սարաֆյանը դիտարկում է 1917թ. զեկույզը այլ Օսմանյան զեկույցների համատեքստում: Նա մանրամասն ներկայացնում է Թալեաթի վիճակագրությունը և ներառում է զեկույցի պարունակությունը նկարագրող 2 անգնահատելի գունավոր քարտեզ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող լրացուցիչ Օսմանյան փաստաթղթեր: Սարաֆյանը ներկայացնում է հայերի թվաքանակին վերաբերող Թալեաթի բացթողումը, նրանց հարազատ շրջանները և 1917թ. Օսմանյան կայսրությունում նրանց գտնվելու վայրերը»,- գրում է թերթը:

 

Աղբյուրը՝ armeniangenocide100