|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որի կիրառումը կառավարությունը արդեն մեկ անգամ հետաձգել էր` հոկտեմբերից տեղափոխելով փետրվար, կրկին հետաձգվեց նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո: Այս անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառույցը նոր օրենքը հետաձգեց մինչև հուլիսի 1-ը` միևնույն ժամանակ վստահեցնելով, որ մինչև այդ իրենք նոր մոտեցումներ կգտնեն մինչև 58.3 միլիոն դրամի շեմը աշխատող ձեռնարկատերերի համար:
Չնայած կառավարության այս հայտարարությանը` առևտրականներն այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված: Փոքր ձեռներեցների միության նախագահ Արմեն Ասլանյանը նշեց, որ իրենք այնքան էլ միամիտ չեն, որպեսզի հավատան ֆինանսների նախարարությանը և այն փաստին, որ մինչև հուլիսի 1-ը տվյալ կառույցն ամեն ինչ կանի այնպես, ինչպես պետք է: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Իշխանությունը պարտավոր է հաշվի նստել մեր կարծիքի հետ, մենք այնպես կանենք, որպեսզի վերանան նաև հարկային համակարգում առկա բոլոր կոռուպցիոն ռիսկերը: Փոքր ձեռներեցները չպետք է հեծանիվներով ման գան, իսկ չինովնիկները` մեքենաներով»,- նշում է Արմեն Ասլանյանը: