կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 16:00
Տարածաշրջան

Թուրք պատգամավորը Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա

Թուրք պատգամավորը Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Մուսթաֆա Բալբայը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա:

 

Ըստ CNNturk-ի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ,  պատմաբանների և քաղաքական գործիչների մասնակցությամբ ,5 ամսվա ընթացքում 3 մեծ համաժողովներ գումարել: Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ աշխարհում հայկական տեսակետը պաշտպանող 40 հազար գիրք կա, իսկ թուրքերի տեսակետը պաշտպանող՝ 60 հազար:

 

Հայտնելով, որ իրենց կուսակցությունը, 1915-ի հետ կապված, առաջարկում է 20-րդ դարի հիշողությունը տեղափոխել 21-րդ դար և դեմ առ դեմ լինել իրադարձություններին, Բալբայն ասել է. «Մենք՝ որպես կուսակցություն, այդ իրադարձությունների կապակցությամբ չենք ասում` մեր տեսակետը սա է, այլ հրավիրում ենք պատմաբաններին, թող այդ մասին խոսեն։ Թող հայերն էլ գան, հետևեն։ Թող նույնիսկ Հայաստանի նախագահը գա։ Ստամբուլում կայանալիք համաժողովին մասնակցելու են ոչ միայն պատմաբաններ, այլև այդ ժամանակահատվածի կարևոր գործիչների թոռները, այդ թվում` Չերչիլի թոռը, Մուսթաֆա Քարաբեքիր փաշայի թոռը»:

 

Առաջին համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին: