կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 17:40
Հասարակություն

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը

Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։

Բեմում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։

Բացառիկ ելույթով ներկայացավ նաև ռուս դաշտնակահար Ալեքսանդր Յակովլևը։  Դաշնակահարը վետերանների համար կատարեց ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը այդ օրը նշում էր իր ծննդյան  95-ամյակը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շնորհավորեց սիրելի վետերանին և հատուկ նվեր փոխանցեց։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ ստացան։

«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պաատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին և սերունդներին փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա էին պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ՝ նվիրված հերոսական ճակատամարտին։ Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի և Հայրենակիցների մոսկովյան տան աջակցությամբ։

 Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերը (1941-1942) Հայրենական Մեծ պատերազմի պատմության առանցքային և բեկումնային մարտերից մեկն է։