կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 15:16
Սպորտ

2014-ի ձեռքբերումները վերջին 15 տարում բացառիկ են հայկական բռնցքամարտի համար. Արթուր Գևորգյան

2014-ի ձեռքբերումները վերջին 15 տարում բացառիկ են հայկական բռնցքամարտի համար. Արթուր Գևորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2014 թվականին ֆեդերացիայի գործունեությունը և խոսեց գալիք տարվա ծրագրերի մասին:


«2014 թվականին մեծահասակները չեն ունեցել ոչ մի պաշտոնական մրցաշար և մասնակցել միայն միջազգային մրցաշարերի` չունենալով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հնարավորություն:  Այս տարի հիմնական շեշտը դրվեց երիտասարդների վրա, ովքեր իրենց շատ լավ արդարացրեցին:  Եվրոպայի առաջնությունում ունեցանք բացառիկ երևույթ` աղջիկ աշխարհի չեմպիոն և  Նարեկը Մանասյանը՝ բրոնզե մեդալակիր: Այս ձեռքբերումները վերջին 15 տարում  բացառիկ էին հայկական բռնցքամարտի համար:

 

Մեծահասակները մասնակցել են 6 մրցաշարերի, որտեղ 7 ոսկե, 10 արծաթ  և 8 բրոնզ են նվաճել:  Սա նույնպես  բացառիկ արդյունք է: Հարկ է նշել, որ այս մրցաշարերում տղաները հաղթել են աշխարհի չեմպիոններին: Սա էլ լուրջ հայտ է, որպեսզի գալիք տարում տղաներն իրենց լավ դրսևորեն օլիմպիական ուղեգրերի համար պայքարում:


2014-ին բռնցքամարտի աշխարհագրությունն ավելի ենք մեծացրել:  Ավելացրել ենք ևս 5 մարզասրահ, որոնցից  3-ը` Երևանում, մեկական` Արցախում և Տավուշում»,- ասաց նա:

 

-  Ի՞նչ աշխատանքներ են նախատեսված մարզերում 2015 թվականին:

-Մարզադպրոցներ բացելը ֆեդերացիայի գործը չէ, սակայն, ելնելով իրավիճակից, մենք փորձում ենք անել ամեն ինչ:  Ցանկացած մարզում, եթե մեկը ցանկանում է տարածք տրամադրել, մենք դա վերածում ենք մարզասրահի: Մարզասրահների բացվելուց հետո համայնքները, մարզպետարանները, օլիմպիական կոմիտեն պետք է ֆինանսապես օգնեն, որպեսզի կարողանանք գոյատևել:

 

 -Տարվա լավագույն մարզիկի թեկնածուների ցուցակում չկային բռնցքամարտիկներ:

-Արդեն ասել եմ, որ մեծահասակները չեն ունեցել պաշտոնական մրցաշար: Շատ բնական է, որ լավագույն տասնյակում չկան բռնցքամարտիկներ: Մենք  2015-ին կունենանք շատ մրցաշարեր, և  բոլորը կունենան օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու հնարավորություն:

 

-Արամ Ավագյանն ու Հովհաննես Դանիելյանը պայմանագրեր ունեն WFP-ի հետ: Ի՞նչ փուլում են պայմանագրերը:

 -Եվս 2 վարկած է (WSP, IPP) ստեղծվել սիրողական բռնցքամարտի համար, որոնք պրոֆեսիոնալ են, այսինքն` սիրողական բռնցքամարտը գնում է դեպի պրոֆեսիոնալ: Ես համոզված եմ, որ հետագայում սիրողական բառը կվերանա և կլինի միայն բռնցքամարտ, ինչը հնարավորություն կտա  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին  մասնակցելու օլիմպիական խաղերին:  AIBA-ն հիմա այդ ճանապարհին է: Հնարավոր է, որ  Արամ Ավագյանը պայմանագիր ստորագրի` ավելի բարձր վարկածում հանդես գալու համար:

 

-Ո՞րն եք համարում բռնցքամարտի գլխավոր խնդիրը Հայաստանում:

-Առաջին հերթին պետք է անդրադառնամ  արդարության վերականգնմանը:  Նախորդ տարվա` Հայաստանի առաջնությունում գյումրեցի 7 մարզիկներ կիսաեզրափակիչում էին, սակայն նրանցից ոչ ոք դուրս չեկավ եզրափակիչ:  Հրավիրեցինք օտարերկրացի մրցավարների, ովքեր շատ անաչառ էին: