|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ինգա Պավլովան, որի հետ 1991-1994-ին Փարիզում ամուսնացել է վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ մտադիր է դատի տալ նախկին ամուսնուն. հայտնում է Грузия Onlinе-ը:
Նա մեղադրում է Իվանիշվիլիին, որ իրենից գաղտնի ամուսնալուծվել է, իսկ ամուսնալուծությունից հետո 11 տարի շարունակ անօրինական կերպով օգտագործել իր փաստաթղթերը: Իվանիշվիլիի բիզնեսի մի մասը գրանցված է Պավլովայի անունով, թեև կինը վստահեցնում է, որ երբեք ոչ մի ընկերություն չի ունեցել։