կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 11:54
Առանց Կատեգորիա

Արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն քննարկվի

Արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն քննարկվի

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարող փոխարինվել «հումանիտար օգնության» դիվանագիտությամբ. ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում»  կուսակցության անդամ Ռեշաթ Դողրուն:

 

«Օգնության ցուցաբերումը չի կարող ազդեցություն ունենալ հարաբերությունների նորմալացման համար: Եվ ո'չ Հայաստանը, ո'չ էլ որեւէ այլ երկիր չպետք է եւ չի կարող ակնկալել «հումանիտար դիվանագիտություն»,- անդրադառնալով Վանի երկրաշարժից հետո Հայաստանի կողմից հումանիտար օգնության ցուցաբերման փաստին` ասել է նա:

 

Պատգամավորը նշել է, որ այնպիսի աղետների դեպքում, ինչպիսին Վանի երկրաշարժն էր, ցանկացած երկրի կողմից նման օգնության ընդունումը պետք է դիտարկվի միայն այդ աղետի համատեքստում:

 

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները` Թուրքիայի Ազգային Մեծ ժողով վերադարձնելու հանգամանքին` Դողրուն նշել է, որ դա ոչինչ չի նշանակում: «Այդ արձանագրությունների քննարկումը Թուրքիայի խորհրդարանում բացառվում է, քանի որ թե' խորհրդարանականները, թե' ժողովուրդը դեմ է դրանց: Թուրքական հանրության մեջ տարածված է այն կարծիքը, որ դրանք պետք է հավանության արժանանան նախ` Ադրբեջանի կողմից,  հետո միայն` նաեւ Թուրքիայի»,- ասել է նա: