կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-29 13:54
Իրավական

7 տարվա շինարարական աշխատանքներից հետո` այսօր, պաշտոնապես բացվեց Հայաստանի անկախացումից հետո կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկը: Այն նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար, որոնցից 1152-ին կտեղավորեն խցերում, իսկ 48-ին` սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում: Այսօր շահագործման հանձնվեցին ՔԿՀ-ի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը: Տարածքն ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: «Արմավիր» ՔԿՀ-ն ունի ծառայողների 201 հաստիք: Հիշեցնենք, որ այս փուլում նախատեսված է գերծանրաբեռնված ՔԿՀ-ներից «Արմավիր» տեղափոխել 400 դատապարտյալի: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: