Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
WikiLeaks կողմից դիվանագիտական փաստաթղթերի հերթական գաղտնազերծումը բացահայտել է ՄԱԿ-ի խաղաղապահների հանցագործությունները Աֆրիկայի աղքատ երկրներում:
Պարզվում է ՄԱԿ-ի բենինցի խաղաղապահները Քոթ դ'Իվուարում եղած ժամանակ անչափահաս երեխաներին սննդամթերքի դիմաց սեքսի են պարտադրել: Ըստ փաստաթղթերի` 8 աղջնակ խոստովանել են, որ ինտիմ կապերի մեջ են մտել բենինցի զինվորների հետ, որոնք այնուհետեւ իրենց սնունդ են տվել:
«Ապրիլին Բենինի իշխանություններին բանավոր նոտա է հղվել` 6 զինվորի եւ 10 բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կարգապահական միջոցառումներ ձեռնարկելու պահանջով»,- ըստ mignews.com-ի` լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Էդուարդո դել Բույը:
Նույն նոտայում տեղեկացվել է, որ նշված զինծառայողներին, որոնք վերադարձել են հայրենիք, արգելվում է այսուհետ մասնակցել ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին: