Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»: Ըստ այդ տեղեկությունների՝ Առաքելյանը իր ընկերոջ՝ Հայկի հետ, որը եւս ներկայումս կալանքի տակ է, նախկին ռուս ընկերուհուն «կապել» է Սահակյանի հետ: 24-ամյա ռուս աղջիկը սկսել է նամակներ գրել Հովհաննես Սահակյանին՝ առաջարկելով հանդիպել:
Իսկ երբ արդեն նրանց «ինտերնետային կապն» ապացուցող որոշակի «նյութ» է եղել, Տ. Առաքելյանը սկսել է Սահակյանից գումար պահանջել՝ պատգամավորի եւ աղջկա խոսակցությունը չհրապարակելու դիմաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Առաքելյանը «լռության» համար պահանջել է 20 հազ. ԱՄՆ դոլար, որից հետո իրադարձությունների զարգացմանն արդեն իրավապահներն են միջամտել: Ու երբ զոհը, իրավապահների հետ նախապես պլանավորելով, «համաձայնել է» գումարը վճարել, փողը «փոխանցելու» պահին հայտնվել են իրավապահները եւ ձերբակալել Տիգրան Առաքելյանին:
Ըստ ՀՀԿ-ականների՝ Առաքելյանը ծրագրած է եղել նույն սցենարով մի քանի այլ ՀՀԿ-ականներից եւս գումար «պոկել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված պատմության վերաբերյալ զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Հ. Գ. Այսպիսով՝ պարզ է դառնում, որ այն խոսակցությունները, թե պատգամավորը սկայպով շփվել էր 14-ամյա աղջկա հետ, իրականությանը չեն համապատասխանում: Իրականում պատգամավորին սեքս-սկանդալի մեջ ներքաշող աղջիկը չափահաս է եղել: Նա ընդամենն ունեցել է 14-ամյա քույր, եւ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա պատգամավորի հետ կապվել է ոչ իր կամքով, այլ նշված անձանց հարկադրանքով. իրավապահներին այս փաստն արդեն հայտնի է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: