կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 12:06
Քաղաքական

«Հայաստան» դաշինքը խիստ կարևորում է առողջապահության ոլորտը․ ծրագրային դրույթներ

«Հայաստան» դաշինքը խիստ կարևորում է առողջապահության ոլորտը․ ծրագրային դրույթներ

«Այսօր ավելի, քան երբևիցե բոլորիս մտահոգում է մեր երկրի անվտանգության և ամբողջականության վերականգնումը, ուժեղ և հզոր հայրենիք ունենալու կարևորությունը։ Հայրենիք, որտեղ յուրաքանչյուր հայ կապրի արժանավայել, որտեղից ոչ ոք չի ուզենա արտագաղթել, հակառակը՝ կսկսվի ներգաղթ»,- Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ռիմա Ղազարյանը։

Մասնագիտությամբ բժիշկ Ռիմա Ղազարյանն անդրադարձավ բժիշկների անձնուրաց աշխատանքին։ Նա փաստեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից բժիշկների բանակը եղել է զինվորի ու նրա ընտանիքի կողքին, համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր՝ ժողովրդի կողքին։ «Այսօր բժշկության ոլորտը պետական հովանավորության կարիք, իրավաբանորեն պաշտպանված և նյութապես ապահովված լինելու կարիք։ Սա շատ կարևոր է, քանի որ հենց այս բանակն է հասարակության առողջության ու երկարակեցության գրավականը»,- շեշտեց Ռ․ Ղազարյանը։

Նա ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագրի՝ առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները։