կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 18:38
Սպորտ

ՀՖՖ նախագահը հանձնել է տարվա լավագույնների մրցանակները

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր:

Տոնական ընդունելությանը հրավիրված էին նաև 2015 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է 6-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ, ինչպես նաև 2015 թ. տարվա լավագույն մարզիչ ճանաչված Երևանի «Արարատ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Ընդունելության ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց բոլոր ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ» մրցանակը և հատուկ դիպլոմը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին, իսկ լավագույն մարզչի մրցանակը և հատուկ դիպլոմը՝ Վարուժան Սուքիասյանին:

ՀՖՖ պաշտոնական կայք