Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել:
«Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել՝ իշխանություններին ժամանակ տալով:
Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում և ինչ պահանջ պետք է ներկայացվի: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռևս չունի միասնական ճանապարհային քարտեզ:
Նրա խոսքերով՝ ինքը, սակայն, լիահույս է, որ մինչև հանրահավաքը իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն՝ հանուն ժողովրդի»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: