կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 10:07
Քաղաքական

Հանձնաժողովի փոխնախագահին ընտրելու նոր սցենար են մտածել. «Ժողովուրդ»

 Հանձնաժողովի փոխնախագահին ընտրելու նոր սցենար են մտածել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այդպես էլ չի հանգուցալուծվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ռեկորդ սահմանեց եւ արդեն տասներորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել եւ նոր տարբերակներ է մտածում:

Այժմ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:

Հիմնավորման մեջ նա նկատում է, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Միեւնույն ժամանակ մեկ այլ փոփոխություն էլ է առաջարկվում. օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Այսինքն՝ եթե մեկ անգամ էլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն չընտրվի, ապա այդ իրավասությունը կանցնի ՔՊ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում