|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը: Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները:
Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը: Որտե՞ղ է քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկղությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը:
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները: