Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղամա լեռներում նախօեին կորած քաղաքացիներն հայտնաբերվել են. Yerkir.am-ին հատնում են ԱԻՆ-ից:
Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:
Որոշ ժամանակ անց քաղաքացիներին գտել են և արդեն ուղղաթիռով հասցրել են Երևան:
Գեղամ Օհանյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում դեպքի առնչությամբ գրառում է կատարել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ժող ջան մենք լավ ենք, արդեն Երևանում ենք, ԱԻՆ-ի ու տղերքի օգնությամբ։ Կներեք անհանգստության համար...»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը: Օհանյանն ու նրա ուղեկիցները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։