Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում` նոյեմբերի 5-ի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ըստ նրա՝ առանց դատարանի կայացրած վճռի, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը իրեն և իր ընկներներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն:
Ամբաստանյալն ասաց, որ ինքը քսան տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, պարգևատրվել է մի շարք մեդալներով, ինքը քաղբանտարկյալ է, հալածվում է ՀՀ իշխանության կողմից հայրենասեր լինելու և արժանապատվություն ունենալու պատճառով, և այդ ամենը` հասարակության, քաղաքական ուժերի անտարբեր լռության ներքո:
«Շարունակեք անտարբեր լռել, շարունակեք վախեցած դժգոհել խոհանոցներում և տարբեր անկյուններում, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես, ու ոչ մի մտավորական, ոչ մի պետական գործիչ, ոչ մի կուսակցություն թող իրավունք չվերապահի իրեն անվանվելու ընդդիմադիր, առավել ևս` հեղափոխական: Հայաստանում կա մեկ ընդդիմություն, այդ ընդդիմությունը գտնվում է այս դահլիճում ու նստած է ամբաստանյալների աթոռներին: Իշխանությունն անօրինական ինձ ուզում է զրկել ազատությունից, բայց ոչ ոք չի կարող սահմանափակել իմ մտքի, խոսքի և քաղաքական դիրքորոշման ազատությունը: Ես անպարտ եմ օրենքի, պետության, ժողովրդի և մարդկային խղճի առաջ»,- հայտարարեց նա:
Արմեն Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին՝ ասելով, որ իր քաղաքական հայացքների պատճառով իրեն և իր ընտանիքի անդամներին կարող է վտանգ սպառնալ: «Եթե ինձ հետ ու իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ինչ-որ բան պատահի, վստահ եղեք, որ դա իշխանության վրեժխնդրության արդյունքն է: Պարո'ն դատավոր, դատախազը ջանասիրաբար կատարեց իշխանության պատվերը, մնաց, որ Դուք Ձեր վճռով հաստատեք, որ ոստիկանական բռնապետությունում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, արդարադատություն գոյություն չունի»,- հայտարարեց նա: