|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության նախկին պետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մինչև կոկորդը կուշտ է պետական աշխատանքից: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վահե Հակոբյանն իր մերձավորներին հայտարարել է, թե այլևս երբեք չի աշխատի պետական համակարգում, քանի որ ափսոս են իր ջահել տարիները, որ մաշում էր կաբինետներում: Նա նշել է, որ այժմ տնօրինում է իր ժամանակը, ինչպես ուզում է և զբաղված է Հայաստանի սահմաններից դուրս իր բիզնեսների ընդլայնմամբ:
Yerkir.am-ը կապ հաստատեց Վահե Հակոբյանի հետ՝ տեղեկանալու՝ պետական համակարգում հարմար պաշտոն զբաղեցնելու գայթակղությանն արդյոք պատրա՞ստ է դիմակայել և մերժել առաջարկները, չէ՞ որ բոլորին է հայտնի՝ ինչ լծակներով ու ռեսուրսներով են օժտված բարձրաստիճան պետական սեկտորի ներկայացուցիչները: Մեր այս հարցը լսելուց հետո, մինչ այդ բոլորովին էլ շտապողի տպավորություն չթողնող Վահե Հակոբյանը ասաց, որ շտապում է և չի կարող մեր հարցին պատասխանել:
Սյունիքի նախկին մարզպետը մեր հեռախոսազրույցի վերջում հորդորեց իրեն միայն գրավոր հարցերով դիմել և անմիջապես անջատեց հեռախոսը: