|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Խոսակցություններ կան, որ Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ընթացքում հայ երիտասարդ է կորել, նրա ինքնությունն անգամ պարզ չէ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Հայկական շրջանակներում խոսակցություններ կան, որ հայ երիտասարդ է կորել, փորձում ենք այդ տեղեկությունը ճշտել»,- ասաց նա՝ նշելով, որ տուժածների և զոհերի անունների հստակ ցուցակ չկա:
Դեմիրճյանի խոսքով՝ Բրյուսելում այժմ անորոշ վիճակ է, մարդիկ վախենում են դուրս գալ տներից, գնալ աշխատանքի կամ այլ տեղ:
Հիշեցնենք, որ երեկ իրար հաջորդող պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում, արդյունքում` զոհվել են երեք տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրավոր տուժածներ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: