Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 25-ին Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով կառավարության հուլիսի 24-ի նիստի ընթացքում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշմանը, նշել էր, որ կառավարությանը եւս 3-4 օր ժամանակ է պետք այդ հարցը լրացուցիչ ուսումնասիրելու համար, իսկ լրագրողների հարցին' վարչապետն է՞լ է խնդիր տեսնում այդ որոշման մեջ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր' «այո»: Yerkir.am-ը փորձել է կառավարությունից պարզել, թե «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ կապված ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ խնդիր էր տեսնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ լուծվե՞լ է արդյոք այդ խնդիրը, եթե' այո, ապա ինչպե՞ս է լուծվել:
Կառավարության պատասխանում մասնավորապես ասված է. «Լրացուցիչ ուսումնասիրվել է Հայգազարդ ՓԲԸ պարտքի դիմաց Նաիրիտ 2 ՓԲԸ 53.2 տոկոս բաժնետոմսերը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնման նպատակահարմարության հարցը՝ այն հաշվով, որ դրանք հաստատապես չընդգրվեն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամերիկյան ներդրողին օտարվելիք գույքի կազմում»:
Նշենք միայն, որ կառավարության վերոհիշյալ որոշումը հենց «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 53.2 տոկոս բաժնետոմսերը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կողմից ամերիկյան ներդրողին օտարվելիք գույքի կազմ ընդգրկելու հարցն էր, որն ընդունվեց կառավարության կողմից, ուստի կառավարության այս պատասխանը մեկնաբանելուց զերծ կմնանք' թողնելով այն ընթերցողների դատին: