|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելու հարցում խնդիր չի տեսնում:
Հարցին՝ ինչպե՞ս կաշխատի Թովմասյանի հետ, եթե ընտրվի, քանի որ Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, նա պատասխանեց. «Ինչպես հարկ եղավ: Սա անձնական նախապատմությունների հարց չէ: Ամեն մեկն ունի իր պաշտոնական պարտականությունները և այդ պարտականությունների շրջանակներում պարտավոր է համագործակցել, աշխատել, հարաբերվել ցանկացած մեկի հետ»:
Հարցին էլ՝ իր ընտրությունը քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարթությունում է, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ սա քաղաքական գործընթաց է: Նա չհերքեց, որ վայելում է գործադիր իշխանության վստահությունը: