Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքի մասին նոր փաթեթը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի հարց ուղղեց նախարարին:
«Պետական համակարգում ե՞րբ է վերջին անգամ բարձրացել աշխատավարձը: 65 հազար մարդ պետական համակարգից է մտնում համակարգի մեջ, 200-ը՝ մասնավոր համակարգից: Ձեր գնահատմամբ՝ համակարգի արդյունավետ աշխատանքի համար որքա՞ն մարդ պետք է լինի համակարգում: Նպատակային սոցիալական վճարով բեռը ավելանո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե մեկ տարի հետո աշխատավարձերը բարձրացնենք, կարո՞ղ ենք տեսականորեն ենթադրել, որ մի նոր, ավելի նպատակային սոցիալական վճար պետք է մտցնել և դա փոխանցել ոչ թե «կամուրջ», այլ «թունել» հաշվին: Այս նախագիծը որտե՞ղ է քննարկվել, կառավարությունն այս ամբիոնից հայտարարել էր, որ կքննարկի նոր մոդելը հանրության ու քաղաքական ուժերի հետ, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի կողմից: Արդյոք սա ընդունելի՞ է բոլորի համար: Աշխատողը պետք է դիմում գրի իր գործատուին, որ հրաժարվի սոցիալական վճար կատարելուց: Քանի՞ հոգի այդ դիմումները կգրի: Դուք այսօր լրագրողների հետ զրույցում ասել եք. «Ես մտածում եմ, թե մենք ինչ էլ ներկայացնենք, ընդդիմությունը դեմ է լինելու»: Մենք միասին կողք կողքի աշխատել ենք, Դուք իսկապե՞ս այդպես եք մտածում»,- հարցրեց Աղվան Վարդանյանը:
Նախարարը նախ ասաց, որ պետական հատվածում վերջին անգամ աշխատավարձը բարձրացել է 2003թ.-ին: Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ համակարգը հնարավոր է լինելու արդյունավետ գործարկել համակարգում ընդգրկված մարդկանց առկայության պայմաններում: Նպատակային սոցիալական վճարի տրամաբանությունն է ապահովել նպատակային թոշակ` ի տարբերություն հարկի, որը սոցիալական ապահովության երաշխիքներն է լուծում:
«Ցավում եմ, որ ժամանակի առումով իսկապես չունեցանք հնարավորություն բազմակողմանի քննարկումներ անելու, կային սահմանափակումներ: Կառավարությունը չի արել որևէ քայլ, որի համար իսկապես վատ զգա: Փորձել ենք ձևավորել փաթեթ, որը, այո, բոլորի համար ընդունելի կլինի»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը: