|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Մեր տեղեկություններով, որոշակի ներքին խմորումներ կան Ազգային մրցունակության հիմնադրամում, որն ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է: Լուրեր կան, որ խորհրդի կազմից դուրս գալու մտադրություններ ունեցողներ կան, որոնց թվում՝ նաև գործարար Ռուբեն Վարդանյանը:
Վարդանյանի դուրս գալն ավելի շատ պայմանավորվում է Հովիկ Աբրահամյան -Դավիթ Հարությունյան զույգի հետ տարաձայնություններով: Ըստ կառավարության վերնախավում շրջանառվող լուրերի, Ռուբեն Վարդանյանը հետաքրքրություններ ունի «Էյր Արմենիա» ավիաընկերությունում, որի սեփականատերը Դավիթ Հարությունյանի եղբայրն է: Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ Հարությունյանները խոչընդոտում են Վարդանյանի մուտքն այս ոլորտ՝ այն մենաշնորհելու հեռանկարով»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։