Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վերջին օրերին Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, շարունակում է կտրուկ արժեզրկվել: Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ լարիի արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա, ArmDaily.am-ը ցրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
Ինչպես նշում է տնտեսագետը՝ մենք կունենանք արտահանման մրցակցության անկում:
«Լարին վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ արժեզրկվել է,և դա վրացական ապրանքներին մի շարք առավելություններ է տալիս. հայկական ապրանքների համեմատ դրանք դարձան ավելի էժան արտահանման շուկայում: Մասնավորապես, Ռուսաստանում լարիի արժեզրկման հետևանքով վրացական ապրանքներն ավելի մրցունակ դարձան, գներն ավելի մատչելի դարձավ քան հայկական ապրանքները: Վրացական ապրանքների իրացման ծավալները կավելանան,հատկապես՝ մթերքի և վերամշակվող արդյունաբերության դեպքում: Այս տենդենցը կշարունակվի նաև այն դեպքում, երբ լարին արժեզրկվի,իսկ այդ ընթացքում հայկական դրամը արժևորվի: Մենք կունենանք արտահանման մրցունակության անկում: Սա է հիմնական խնդիրը: Բացի այս խնդիրը, լարիի արժեզրկումը կնպաստի նաև Հայաստանում արտագնա տուրիզմի զարգացմանը: Հայ սպառողները կնախընտրեն ավելի էժան Վրաստանում հանգստանալ, քանի որ նույն գումարով այնտեղ ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել, քան Հայաստանում»,-նշում է Պարսյանը:
Հարցին, թե ինչպես խուսափել մեր տնտեսությանը վնաս հասցնելուց,Պարսյանը պատասխանեց.
«Ամբողջ խնդիրն այն է, որ Կենտրոնական Բանկը պիտի փոխի իր վարած դրամավարկային քաղաքակնությունը: Նա պիտի հրաժարվի թանկ դրամի քաղաքականությունից, թույլ տա դրամի արժեզրկումը: Մեզ դա թույլ կտա ավելացնել մեր մրցակցային առավելությունները և ներքին,և արտաքին շուկայում,և արտահանման ժամանակ: Մեր դրամավարկային քաղաքականությունը պետք է վերանայել: Կենտրոնական Բանկը մեծ անելիք ունի, բայց ցավոք կառավարությունը չի կարողանում վերահսկել նրա կողմից վարվող ինքնուրույն, երբեմն տնտեսությանը վնասող քաղաքականությունը»: