Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Պարույր Հայրիկյանը պատասխանում էր ֆեյսբուքյան ասուլիսի հարցերին: Բնականաբար, հարցերի մեծ մասը վերաբերում էր այն հանգամանքին, որ Պարույր Հայրիկյանը շատ է հիշատակում Ռուսաստանի ԿԳԲ-ն, և որ ամեն ինչի հետևում տեսնում է ԿԳԲ-ի գործակալներ: Մասնավորապես` Կարեն Վարդանյան անունով ֆեյսբուքյան օգտատերը հարցնում է, թե ինչպե՞ս է լինում, որ 24 տարի առաջ իր գործունեությունն ավարտած կառույցը ցայսօր ունի գործակալներ:
«Կարեն Վարդանյանը կարող է այսօրվանից իր անվան դիմաց գրել, որ ինքը ԿԳԲ-ի գործակալ է, որովհետև ինքը լյուստրացիայի ենթարկվեց: Կարեն Վարդանյանը պիտի գիտենա, որ անցյալ տարի Ուկրաինան գաղտնազերծեց ԿԳԲ-ի գործակալներին, Վրաստանն էլ իր ազատագրմանը կարողացավ հասնել ԿԳԲ-ի վնասազերծումից հետո»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հարցին, թե արդյո՞ք վնասակար չէ նման մոլուցքով ապրելը, պատասխանեց, որ, իհարկե, վնասակար է, բայց ինքը մոլուցքով չի ապրում, սակայն ԿԳԲ-ի գաղտնի գործակալական ցանցը պետք է բացահայտվի, որովհետև նրանք լրտեսներ ու հանցագործներ են: «Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ԿԳԲ-ի գործակալ էր, եթե` ոչ ուղղակի, ապա` ազդեցության առումով»,- ասաց Հայրիկյանը: