Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ ի պատասխան ֆիլմի, որում Կոմիտասի դերում խաղալու է աշխարահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:
Ըստ CNNturk-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առաջին քայլն արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատմության մեջ առաջին ցավակցական ուղերձը հղելով զոհված հայերի զավակներին։ Նկարահանվելիք ֆիլմի հիմնական թեման Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցող սիրավեպ է, որի հերոսներից մեկը հայ բուժքույր է՝ Քեյթ Ուինսլեթի դերակատարամամբ, և նրա զուգընկերը՝ Մարկ Ուոլբերգի դերակատարմամբ:
Ֆիլմում ցուցադրվելու է Անատոլիայի թուրքերի, քրդերի, հայերի և էթնիկ այլ խմբերի խաղաղ ապրելակերպը, և թե ինչպես է պատերազմը խաթարում նրանց խաղաղությունը: Ֆիլմում ցույց է տրվելու, թե ինչպես էին առաջ Անատոլիայում թուրքերը, քրդերը, հայերն ու այլ էթնիկ խմբեր ապրում խաղաղ և բարեկամաբար, և թե ինչպես պատերազմը խաթարեց այդ հանգստությունն, ու սկսվեցին կռիվները: