|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մարտի 15-ին Նյու Յորքում կայացած «Socially relevant» ֆիլմերի միջազգային փառատոնում արաբ պրյոդուսերներ Մուհամմեդ Հանաֆիի և Մարիամ Զաքիի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը մրցանակի է արժանացել:
Ըստ Ancnews-ի՝ փառատոնի ընթացքում մրցանակի է արժանացել նաև Ահմեդ Աթեֆի «Նախքան գարունը» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է 2011-ի հունվարի 25-ի հեղափոխության ժամանակ աչքից զրկված երիտասարդ բլոգերի մասին:
Հիշեցնենք, որ «Ո՞վ սպանեց հայերին»-ը Ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմն է, որի նկարահանումներն արվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:
