կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-07 10:06
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը տեղափոխել են Աբովյանի հարկային. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը տեղափոխել են Աբովյանի հարկային. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։

«Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» և տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: