կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 17:42
Աշխարհ

Շվեդիայի արտգործնախարարը` ադրբեջանական իշխանությունների դեմ

Շվեդիայի արտգործնախարարը` ադրբեջանական իշխանությունների դեմ

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Վաշինգտոնում սենսացիոն հայտարարություն է արել ադրբեջանական իշխանությունների դեմ. հայտնում է haqqin.az-ը: Նա կասկածի տակ է առել Ադրբեջանի ղեկավարության անկեղծությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու ձգտում ունենալու հարցում` դա պայմանավորելով երկրում տիրող ավտորիտար ռեժիմով:

 

«Ադրբեջանը առանձնահատուկ պատմություն է: Նրանք նստած են նավթի վրա եւ ավտորիտար քաղաքականություն են իրականացնում, որը կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար»,- ասել է Բիլդտը` անցյալ շաբաթ ելույթ ունենալով Վաշինգտոնում` Ատլանտյան խորհրդի նիստում:

 

Նա նաեւ նշել է, որ «Արեւելյան գործընկերությունը» բախվում է նոր, լուրջ մարտահրավերների: Երեք պետություններ` Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, ակտիվորեն առաջ են շարժվում, մինչդեռ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Սակայն Հայաստանը, ըստ նրա, առանձնապես ընտրություն չի ունեցել` «կանչել են Մոսկվա ու ստիպել»: Անհասկանալի է Բելառուսի հետ իրավիճակը, որը շատ է կապված ռուսական էներգառեսուրսներից, թեեւ, Բիլդտի կարծիքով, բելառուսները բացասական վերաբերմունք ունեն Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ: Բիլդը համարում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է արեւմտյան արժեքների համար եւ չի բացառում Ուկրիանայի նկատմամբ ագրեսիան: «Սակայն դա կլինի Ռուսաստանի վերջը` ներկայիս Ռուսաստանի»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը: