Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Նյույորքյան խանութներից մեկում Շվեդիայի թագուհու եւ «Աֆթոնբլադետ» թերթի լրագրողի հանդիպումը տխուր վախճան է ունեցել. թագուհին ոլորել է ոտքը եւ վնասել դաստակը:
Թագուհին դստեր` արքայադուստր Մադլենի հետ ԱՄՆ-ում է` կապված իր ղեկավարած Միջազգային մանկական հիմնադրամի գործերի հետ:
Արտասահման այցելությունների ժամանակ թագուհի Սիլվիան հաճախ է իր պահարանը թարմացնում մոդայիկ բուտիկներում:
Այսօր թագավորական տան տարածած հաղորդագրության համաձայն` նյույորքյան խանութներից մեկն այցելության ժամանակ նրա հետեւից խանութ է մտել լուսանկարիչ-պապարացին: Անտեսելով բարձրաստիճան տիկնոջ հորդորները` պապարացին շարունակել է լուսանկարել, եւ թագուհին ստիպված է եղել լքել խանութը հետին դռնից:
Երբ նա հապշտապ մոտեցել է իր մեքենային, լուսանկարիչը վազել է նրա հետեւից: Թագուհին ընկել է եւ վնասել ձեռքն ու ոտքը:
«Համարում եմ, որ այդ պահվածքը, ըստ շվեդական օրենսդրության, կարելի է որակել որպես ոտնձգություն»,- հայտարարել է թագավորական տան մամուլի խոսնակը: