|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները:
Оxu.az կայքը գրում է, որ նրա ավագ եղբայրը՝ Իլհամ Գուլիևը, խոսել է Teleqraf.com-ի հետ և նշել, որ իր եղբայրը նախկինում էլ է հաճախ այցելել Քարվաճառ՝ տեսանկարահանումներ անելու: Իլհամ Գուլիևը նշել է, որ իր եղբայրը զինծառայող չէ:
Եղբոր խոսքերով՝ Գուլիևն ամուսնացած է, դուստր ունի:
«Մենք շատ անգամ ենք նրան խնդրել չվտանգել կյանքը, բայց չի լսել մեզ: Մենք շատ անհանգստացած ենք»,- ասել է Իլհամ Գուլիևը:
«Հունիսի 18-ից հետո նրանից տեղեկություն չունենք: Սովորաբար, նա մենակ չէր գնում Ղարաբաղ»,- ասել է նա: