կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 06:12
Քաղաքական

Բանավեճ` ԱԺ նիստի ընթացքում

Բանավեճ` ԱԺ նիստի ընթացքում

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՅԴ առաջարկած նախագծի քննարկման ընթացքում  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց` արդյոք, նրա կարծիքո՞վ էլ է ընտրացուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում: «Գուցե, եթե հրապարակվեն, ժողովուրդը կիմանա՞, որ քվեարկել են 58 հազար վաղուց մեռած թոշակառուներ, որոնք նաև թոշակ են ստանում»,- հարցրեց նա:

 

Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ ժամանակակից եվրոպական միտումներով` մասնակցության գաղտնիությունը ևս դիտարկվում է որպես պաշտպանության մեխանիզմ, ապա ավելացրեց, որ հնարավոր է` խնդրի լուծման ճանապարհը ընտրողների պատշաճ ցուցակներ ունենալու մեջ է, որ խնդիրներ այլևս չառաջանան և լինեն վերահսկման այլ մեխանիզմներ, օրինակ` «վստահված անձը էդտեղ` կողքը նստած լինի»:

 

Նախարարը մոռացավ իր խոսքում նշել, թե վստահված անձն ո ՞ւմ կողքին պիտի նստի: Փաստը չվրիպեց Վահան Հովհաննիսյանի աչքից: «Մեռածի՞ կողքը նստած լինելը»,- արձագանքեց նա, ինչն էլ զայրացրեց նախարարին. «Եթե ձեզ համար հնարավոր է ընտրության ժամանակ մեռածի կողքին նստած լինելը, ուրեմն՝ մեռածի, և պետք չէ այդպես իրոնիայով բաներ ասել: Հասկանալի չէ՞, որ հանձնաժողովի անդամի կողքին»:

 

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանը նախարարին հորդորեց չնյարդայնանալ. «Մենք իրավունք ունենք ցանկացած հարց տալ և իրոնիայի ցանկացած աստիճանով»: