Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բաքվում անցկացված` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարն արդեն ավարտվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հայտնեց, որ վաղն առավոտյան հայկական պատվիրակությունը կլինի Երեւանում: Նա հաստատեց տեղեկությունը, որ հաջորդ տարի Երեւանում կայանալիք միջոցառմանը Բաքվի սեմինարին ներկա բոլոր հյուրերին հրավիրել են, այդ թվում` Ադրբեջանի պատվիրակությանը: Սակայն ադրբեջանցիները հրաժարվել են հրավերից եւ հայերին եւս մեկ անգամ ահաբեկիչներ անվանել:
«Ադրբեջանցիները եւս մեկ անգամ իրենց քսենոֆոբ հայտարարություները հնչեցրեցին, բայց, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ եւս պատասխան ստացան»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Բաքու կատարած այցը պատգամավորն արդյունավետ է համարում: «Սեմինարի ավարտից հետո արտասահմանյան բոլոր հյուրերը մոտեցան եւ շնորհակալություն հայտնեցին մասնակցության համար: Արդյունավետ էր նաեւ մեզ համար՝ ուրիշների մտածելակերպը հասկանալու, նրանց տեղեկություն տրամադրելու տեսանկյունից: Արդյունավետ եւ կարեւոր այց էր»,- ասաց Պողոսյանը: