Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների` վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը: Ներկայացված էին Հայաստանում գործող շուրջ 20 հրատարակչությունների գրքեր:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ հայ գրքի տարածման նոր հնարավորությունների, գրքի միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխհարստացման, հայոց լեզվի և ընթերցանության առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ:
Հայաստանյան պատվիրակությունը այցելել է հայկական կրթական հաստատություններ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, հանդիպումներ ունեցել կրթական և մշակութային գործիչների հետ, ծանոթացել Բեյրութում և տարածաշրջանում հրատարակչական գործի զարգացումներին և առկա խնդիրներին: Հանդիպումների արդյունքում բեյրութահայ համայնքը ամբողջական տեղեկություն է ստացել Հայաստանի հրատարակչական ոլորտի ձեռքբերումների, ապագա ծրագրերի վերաբերյալ, որոնցում զգալի տեղ են գրավում սփյուռքի պահանջներին համահունչ գրականության հրատարակման ծրագրերը: