կարևոր
337 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 19:21
Հասարակություն

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նա կներկայացվի նախաքննական մարմին։

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը նվաստացնում իր կողակցին:

Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել էր՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: