Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ այսօրվա նիստում, երբ քննարկվում էր 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ՀՀ գխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա խնդրեց բացատրել այն տարօրինակ հանելուկը, այն ռեբուսը, որի պատասխանն ինքը չի գտնում: Նա նշեց, որ գտնվել է 189 միլիարդ դրամ, մինչդեռ` բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Եվ տարօրինակ է այն, որ կառավարությունները չեն կարողանում բյուջեի եկամտային մասն ապահովել, բայց մտնում են ծախսերի մեջ: «Իրականում հավաքել եք փողը ավելին, քան պլանավորված էր, բայց չեք ծախսել, և չծախսելը հիմնավորված չէ: Ինչո՞ւ այդ ծասխերը չեն կատարվել, եթե կառավարությունն այդ գումարն ունեցել է»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ պետք է առանձին-առանձին դիտարկել դեպքերը, թե ինչո՞ւ ծախսերը չեն կատարվել, իսկ դիտարկումները տեղի են ունեցել ԱԺ հանձնաժողովներում, որտեղ էլ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են հաշվետվություն:
«Նույնիսկ Խորհրդային միության ժամանակ, երբ պլանային տնտեսություն էր, հնարավոր չէր ամբողջությամբ կանխատեսել հարյուր տոկոս կատարողական»,- ասաց ՀՀ գլխավոր գանձապետը: