Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իտալական Սիցիլիա կղզում տարօրինակ երեւույթ է գրանցվել. արդեն մեկ շաբաթից ավելի է` էլեկտրոնային թվային ժամացույցները օրական 10-20 րոպե առաջ են ընկնում: Դա իսկական հանելուկ է, պատճառը դեռ չի հաջողվել պարզել:
Եվ իսկապես. ինչպես տրամաբանորեն բացատրել այն փաստը, որ միաժամանակ ավելի քան 1000 էլեկտրոնային սարքեր, այդ թվում` զարթուցիչներ ու այլ կենցաղային թայմերներ կղզու տարբեր տարածքներում սկսել են վատ աշխատել: Առեղծվածային երեւույթի ուսումնասիրությամբ զբաղվում են Կատանիի համալսարանի էլեկտրատեխնիկայի ամբիոնի մասնագետները: Առաջարկվող վարկածներից են` չկարգավորվող արեւային պանելները, ռադիոսիրողների փորձերը, նաեւ ստորջրյա էլեկտրական մալուխի վերանորոգման աշխատանքները: Սակայն դրանք միայն վարկածներ են: