Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
«Արտգործնախարարությունը միշտ ասում է` պատշաճ կերպով պատեհ պահին տեղյակ կպահենք կարևոր իրադարձությունների մասին: Դուք ասացիք, որ քաջատեղյակ ենք Աստանայում ընթացող նիստին: Հենց այդ է, որ ոչ մեկս քաջատեղյակ չենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Գուցե կան նուրբ հարցեր, որոնք պետք է ներկայացնենք ավելի նեղ շրջանակում: Ինչևէ, Ղարաբաղի կարգավիճակը Մաքսային ,իության տարածքում ոչ թե տեխնիկակա հարց է, այլ ճակատագրական` Հայաստանի համար»,- ասաց նա:
Պատգամավորը նաև հարց ուղղեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լոգոյի`անմոռուկի վերաբերյալ` ասելով, որ կազմակերպությունը, որը ներկայացրել է լոգոն, գրագողություն է արել, քանի որ դա ռուսական հայտնի կազմակերպության լոգո է եղել: Փոխարտգործնախարարը նշեց, որ, լոգոյի հետ կապված, արտգործնախարարությունը որևէ կերպ ընդգրկված չէ այդ հարցում, թեև ներգրավված է հանձնաժողովում, բայց լոգոն ներկայացրել է առանձին կազմակերպություն, և հանձնաժողովը հաստատել է այն:
Ալեքսանդր Արզումյանյանը արձագանքեց. «Եթե դուք էլ եք ամեն ինչին ծանոթանում լրատվամիջոցներից, ապա ինչի՞ համար է այդքան գումար ծախսվում արտգործանախարարություն պահելու վրա, մեկ լրատվամիջոց կպահենք ու կտեղեկանանք ամեն ինչին, այնինչ` հսկայական գումարներ են ծախսվում հենց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի աշխատանքների համար»:
Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանի ռեպլիկին փոխարտգործնախարարը չարձագանքեց: