Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մամուլում շրջանառվող լուրերը՝ առաջիկայում ռաբիս երգիչներ Սպիտակցի Հայկոյին ու Թաթուլ Ավոյանին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին, ըստ նույն մամուլի՝ զարմացրել է մշակույթի նախարարության աշխատակիցներին:
Մինչդեռ զարմանալու բան չկա: Չափանիշների այն կտրուկ անկումը, որի «շնորհիվ» ժամանակին վաստակավորի կոչում ստացան, օրինակ, դարձյալ ռաբիս երգիչ Թաթա Սիմոնյանը կամ 30-ը նոր-նոր բոլորած մատաղատի Հայկոն /անհայտ է՝ որ ծառայության համար/, հիմա էլ շարունակվում է, հետևաբար, չափանիշների անկման տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է արդեն «զըռ» ռաբիս երգիչներին վաստակավորով պատվելու միտումը:
Ուշագրավ է, որ վերոնշյալ թեկնածուներին վաստակավորեցնելու խնդիրը ծագել է Ազգային ժողովում պետական պարգևների վերաբերյալ օրենքում այնպիսի փոփոխություններ կատարելու ֆոնին, որոնցով ենթադրվում է բարձրացնել դրանց հարգն ու հանրային նշանակալիությունը:
Ուրեմն՝ ռաբիսներից ռաբիսներին վաստակավորի կոչում շնորհելը այդ օրենսդրական փոփոխության տրամաբանության սահմաններում է: Դա նաև ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության տրամաբանությունն է: Ի դեպ, մինչև այժմ անհայտ է՝ ՀՀ-ում պետական պարգևները տալիս են դրանք ուզելո՞ւ արդյունքում, թե՞ պետությունը տալիս է` անկախ այն բանից՝ ուզում ես, թե` ոչ:
Կարծում ենք՝ առաջինը, թե չէ ինչու պիտի մինչև հիմա վաստակավորի կոչում չունենար, ասենք, դերասան Կարեն Ջանիբեկյանը. մարդը չի ուզել և չի ուզում՝ չեն տալիս: Այս պարագայում, անշուշտ, կհայտնվեն մարդիկ էլ, որոնք կուզեն, «ամեն ձևով» կուզեն՝ կտան: Այդ թվում՝ Սպիտակցի Հայկոն ու Թաթուլ Ավոյանը:
Բ. Գասպարյան
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։