Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական հարցի վերաբերյալ մի շարք ապշեցնող հայտարարություններով է հանդես եկել թուրք նախկին դեսպան Վոլքան Վուրալը, ով պնդել է, որ, հայերին ցավակցական ուղերձից բացի, շատ այլ քայլեր ևս կարելի է ձեռնարկել:
Ըստ Bugun-ի՝ Վուրալը նշել է, թե զոհերի թոռներին քաղաքացիություն տալու գործընթացը կարելի է հեշտացնել, սակայն հատուցման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Իմ կարծիքով` հատուցման խնդիր չի առաջանա: Ումի՞ց են պահանջելու: Ասում են՝ եթե «Ցեղասպանություն» ասենք, հողային խնդիրն է առաջ քաշվելու: Այսօր աշխարհում ո՞ր պետությունն է մյուսին հող հանձնել: Այսինքն՝ ո՞վ է Թուրքիայի հողը Թուրքիայից պահանջելու: Չկա նման բան»,- ասել է նա ու ամենայն լրջությամբ հավելել. «Եթե զոհերի թոռները ցանկություն ունեն հաստատվելու այնտեղ, ապա բնակարանաշինության նախարարությունը կարող է հեշտությամբ տներ հատկացնել նրանց համար, որը, ինչքան էլ չբավարարի հայկական Սփյուռքի պահանջները, գոնե կարող ենք շահել նրանց սրտերը: Վերջապես, երբեք չեն ասի «Թուրքիան լավագույնն է անում»:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է մտածում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձի մասին, Վուրալը այն դրական և ճիշտ քայլ է համարել:
Նշենք, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, Վուրալը եղել է առաջին մարդը, ով կոչ է արել Թուրքիային՝ հայերից ներողություն խնդրել: