կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-10 10:53
Քաղաքական

ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել ՕԵԿ-ից, այլ հակառակը` պարգևատրել

ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել ՕԵԿ-ից, այլ հակառակը` պարգևատրել

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում է ընդունել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ յոթ աշխատակիցների՝ «տատանողակած դիրքորոշում արտահայտելու համար»։

 

«ՉԻ» - Սա իսկապես շատ տարօրինակ որոշում է։ ՕԵԿ-ն, ինչպես հայտնի է, իր կուսակցական փառապանծ ուղու ողջ ընթացքում առաջին հերթին աչքի է ընկել հենց «տատանողական դիրքորոշմամբ», հետևաբար՝ ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել կուսակցությանից, այլ հակառակը. պարգևատրել «կուսակցական ոգուն հավատարիմ մնալու» համար։ Վերջին հաշվով, եթե քաղաքականության մեջ «տատանողականությունն» անընդունելի է, ՕԵԿ-ը սլիտի լուծարվի։ Դա Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որը հաջողացրել է երկու անգամ մտնել նույն կոալիցիայի մեջ և երկու անգամ դուրս գալ։

 

Ընդ որում, Արթուր Բաղդասարյանի «անձնական ռեկորդն» ավելի տպավորիչ է՝ նույնը նա արել է երեք անգամ։ Իսկ շարքային ՕԵԿ– ականները պարզապես հետևել են նրա օրինակին և առաջ շարժվել նրա նվիրական ոտնահետքերով։ Ի՞նչ իմանային, որ մի օր պատժվելու են դրա համար։ Եթե, իհարկե, ՕԵԿ-ից հեռացվելը կարելի է պատիժ համարել»,–գրում է թերթը։