Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս դեպքում մենք պետք է ոչ թե Աստծո, այլ մեր ուժերին ապավինենք. այսօր լրագրողներին ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը` անդրադառնալով Բաղարամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումներին:
Ըստ նրա` ոստիկանապետի խոսքերը լուրջ կոչեր էին և մտածելու տեղիք են տալիս: «Ասում էր` սա փոքր երկիր է: Այո, իրոք, սա փոքր երկիր է, և բոլորը ճանաչում են իրար, այսինքն` գիտեն` ով ինչ է թալանում: Մեկ բան էլ` ոչ թե էն կողմից պետք է սթափվելու կոչեր հնչեին, այլ` հակառակը»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա, ժողովուրդն արդեն ուժասպառ է, ուժ չունի անգամ սահմանը պահելու: «Պահմտոցի և թատրոն խաղալու ժամանակը չէ, իշխանություննե\'ր, սթափվել է պետք»,- ասաց երգիչը:
Ինչ վերաբերում է վերջին օրերին Բաղրամյան պողոտայում հավաքվածների թվաքանակի` գնալով նվազմանը, ապա, Պետրոսյանի կարծիքով` այնտեղ ոչ թե դատարկություն է, այլ լցված դատարկություն, որը ցանկացած պահի կարող է հազարավոր մարդկանցով լցվել: «Երբ մարդիկ բեսեդկայից կտրվեն և փողոց դուրս գան, նոր ինչ-որ բան կփոխվի մեզ մոտ»,- կարծիք հայտնեց նա: